Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ճանապարհորդություն գույների աշխարհով» նոր կրթական ծրագիրը

«Ճանապարհորդություն գույների աշխարհով» նոր կրթական ծրագիրը
04.07.2013 | 21:28

Հուլիսի 10-ին ժամը 15:00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) մեկնարկում է «Ճանապարհորդություն գույների աշխարհով» նոր կրթական ծրագիրը` նախատեսված երեխաների և մեծահասակների համար: Ծրագիրն իրականացվում է «Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» ցուցահանդեսի շրջանակներում:

Ծրագրի առաջին մասում մասնակիցները շրջայց կունենան «Արծիվ» սրահում և կծանոթանան Հարություն Կալենցի արվեստին ուներկայացված ստեղծագործություններին:

Ծրագրի երկրորդ մասը կշարունակվի ԳԱԿ-ի Ստեղծագործական սրահում, որտեղ կցուցադրվի ֆովիզմ արվեստի ուղղության և գույնի տեսության մասին նյութ: Այնուհետև մասնակիցներին կառաջարկվի ստեղծել իրենց ֆովիստական պատկերները գույների միջոցով:

«Ճանապարհորդություն գույների աշխարհով» կրթական ծրագիրը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Հարություն Կալենցի արվեստին և ֆովիզմ ուղղությանը: Կիրառելով այս մոտեցումները՝ մասնակիցները կստեղծեն իրենց ուրույն աշխատանքները»,- մեկնաբանեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը

Ծրագրին մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ:

Դիտվել է՝ 4378

Մեկնաբանություններ